Վերահաստատում ենք խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում արտահայտված պատրաստակամությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ցավոք մեր տարածքաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։
«Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,–ասաց նա և ընդգծեց Ռուսաստանի առանցքային դերը կայունության և անվտանգությունն ապահովելու գործում։
Նա շեշտեց, որ ՀՀ և ՌԴ միացյալ խմբավորումը և ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն։ «Միևնույն ժամանակ շարունակում եմ կարծել, որ Արդբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»,–ասաց նա և նշեց, որ Հայաստանը կարևոր և առաջնային է համարում դրանք, և պատրաստակամություն հայտնեց շարունակել աշխատանքն այս ուղղությամբ և հասնել կոնկրետ արդյունքների։
Նա ակնկալեց, որ Ադրբեջանը կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը։ Նա անընդունելի համարեց Սոթք- Խոզնավար հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտումը։