Իշխանության հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք կոշտ ընդդիմություն, բայց եթե իշխանութունը ինչ-որ մի օր բերի լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, մենք կողմ ենք քվեարկելու. Արթուր Վանեցյան
Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ դուք գնալու եք խորհրդարան, Վանեցյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես գնալու եմ խորհրդարան»:
Դիտարկմանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակը հայտարարել է, որ Դաշինքը ԱԺ-ում լինելու է ռադիկալ ընդդիմություն, ինչո՞ւմն է ռադիկալիզմը, Վանեցյանը նշեց՝ ավելի լավ է դա չանվանել ռադիկալիզմ. «Այո, մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, այն է՝ հեռացնել այս իշխանություններին, բայց եթե իշխանութունները ինչ-որ մի օր բերեն լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, առաջ կմղվի ազգային և պետական շահը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու»:
Ավելին․․․