Վրացական միացյալ ընդդիմությունը Նիկա Մելիային հնարավոր է առաջադրի որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու
Նիկա Մելիան և Էլենե Խոշտարիան համարվում են Թբիլիսիի քաղաքապետի և Սակրեբուլոյի (Թբիլիսիի ազգային ժողով) նախագահի պաշտոնի թեկնածուներ: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան, գրում է Грузия Онлайн պորտալը:
«Մենք ունենք բոլոր նախադրյալները մի քանի օրվա ընթացքում համաձայնեցնելու Թբիլիսիի և երկրի այլ կարևոր քաղաքների և շրջանների քաղաքապետի թեկնածուների մասին որոշումները»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
«Հուսով եմ, որ այս ամենը կհստակեցվի մի քանի օրից, առաջին հերթին սա Թբիլիսիի հարցն է: Եվ ձեր կողմից նշված ազգանունները (Մելիա-Խոշտարիա) օրինականորեն քննարկման առարկա են: Չեմ կանխատեսի իրադարձությունները, թե որն է լինելու վերջնական գնահատումն ու որոշումը, այն կհայտարարվի մի քանի օրից»,-ասել է Գիգա Բոկերիան: