«Սոլարոն»-ը ներկայացրել է արևային վահանակների թեստավորման արդյունքները (տեսանյութ)
«Սոլարոնը» Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է։ Տարիների փորձի և ձեռքբերումների արդյունքում ընկերությանն հաճախ դիմում են գործընկերները՝ Չինաստանից Հայաստան ներկրված արևային վահանակների թեստավորման նպատակով: Ընդառաջելով գործընկերներին՝ «Սոլարոն» ընկերությունը ներկրողի ներկայությամբ թեստավորել է չինական շատ հայտնի արտադրողների վահանակներ․ թեստավորման արդյունքում չի հայտնաբերվել ոչ մի թերություն:
Վերջին ժամանակներում հայկական շուկայում չափազանց մատչելի վահանակների առկայությամբ պայմանավորված՝ լինելով արևային վահանակների արտադրող և վահանակների բոլոր բաղադրամասերի արժեքներին լավ տիրապետող ընկերություն, «Սոլարոնն» սկսեց ուսումնասիրել՝ ինչով է պայմանավորված վահանակի ցածր արժեքը։ Հերթական անգամ թեստավորելով հայկական շուկայից ձեռքբերված վահանակը՝ պարզեց, որ վահանակը, որի վրա հստակ գրված էր 415 Վտ, տվեց ընդամենը 399 Վտ հզորություն: «Սոլարոնը» նույնպես արտադրում է այդպիսի վահանակներ և մակնշում վերջիններս, որպես 395 Վտ (նկատի ունենալով 5 Վտ տեսակավորումը)։
Նշենք, որ ընկերությունն իրականացնում է թեստավորումը A+A+A+ արևային սիմուլյատորի միջոցով, որն ունի ճառագայթման միատարրության ճշգրտության և ժամանակային անկայունության մինչև 1% շեղում։ Թեստավորման համակարգի ճշգրտման համար օգտագործվող ոսկե էտալոն վահանակը թեստավորված և հավաստագրված է աշխարհահռչակ լավագույն գերմանական Ֆրանհոֆեր լաբորատորիայի կողմից:
Ավելին․․․