Չինաստանում հեղեղման զոհերի թիվը հասել Է 25-ի
Առնվազն 25 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենիպրես»-ը, տեղի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է «Սինխուա» գործակալությունը: Նախնական տվյալներով՝ յոթ մարդ համարվում է անհայտ կորած: Հուլիսի 16-ից հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով տուժել է Հենանի նահանգի 1,24 միլիոն բնակիչ:
Հուլիսի 21-ն կայացած ճեպազրույցում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտնել է, որ ՉԺՀ-ի իշխանությունները տեղեկատվություն չեն ստացել տարերային աղետի հետևանքով զոհվածների և տուժածների թվում օտարերկրացի քաղաքացիների մասին: Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևների պատճառով սկսվել են հորդացումներ:
Ավելին․․․