Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for All
Culture

Յի–վեն Յանգ. ««Հայաստան» ասելիս Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» է մտքիս գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կամերային երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր անսամբլներից մեկը համարվող աշխարհահռչակ «Շանհայ» քառյակի երկացանկն ընդգրկում է նաև հայկական արմատներով ամերիկյան հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Նյու Յորք թայմս» հանդեսը քառյակի մասին գրել է. «Անհնար է մտաբերել որևէ այլ գործող լարային քառյակի անվանում, որն արտաբերում է ավելի գեղեցիկ ձայն, քան «Շանհայ» քառյակը»:

Համաշխարհային երաժշտության գոհարները քառյակի մատուցմամբ ունկնդրելիս

հիշում ես չինական ասույթը. «Երբ մաքուր ոսկին կրակով է պարուրվում, առավել պայծառ է փայլում»:

«Շանհայ» քառյակը հիմնադրվել է 1983 թվականին, երաժիշտների՝ Շանհայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին: Առաջին ջութակը Վեյգանգ Լին է, երկրորդը՝ Յի–վեն Յանգը, ալտահարը` Հոնգանգ Լին և թավջութակահարը` Նիկոլաս Ցավարասը:

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը «Շանհայ» քառյակի ջութակահար Յի–վեն Յանգի հետ:

– Ե՞րբ հասկացաք, որ երաժշտությունն է Ձեր ճանապարհը և ինչո՞ւ ընտրեցիք ջութակը:

– Ծնվել ու «մարինացվել» եմ երաժշտական ընտանիքում, կոնցերտմեյստեր՝ հայր, սոպրանո՝ մայր: Ջութակով տարված էի, երեք տարեկանում լսելով Բեթհովենի «Ջութակի կոնցերտը» (ընտանիքիս միակ ձայնագրությունը), որոշեցի համաշխարհային կարգի ջութակահար դառնալ:

– Ալան Հովհաննեսի, Արամ Խաչատրյանի, կամ այլ հայ կոմպոզիտորների ո՞ր գործերն են առավել հուզում Ձեզ, և ի՞նչ եք պատկերացնում «Հայաստան» ասելիս:

– Արամ Խաչատրյանն է մշտապես եղել իմ սիրած կոմպոզիտորը: «Հայաստան» ասելիս նրա «Ջութակի կոնցերտը», «Նոկտյուրնը», և իհարկե, «Գայանե» բալետի «Սուսերով պարն» է մտքիս գալիս: Հայաստանի մասին առաջին անգամ լսել եմ հորիցս, երբ նա ասաց, որ Հայաստանն Արամ Խաչատրյանի ծննդավայրն է:

– Երջանկությունը Ձեր պատկերացմամբ:

– Սիրիր մարդկանց, սիրիր երաժշտությունը, հիանալի երաժշտություն ստեղծիր ու տուր աշխարհին: Վայելիր կյանքի պահը ազատորեն և պարզորեն: Տուր, ինչ կարող ես:

– Ի՞նչը կարող է զայրացնել Ձեզ:

– Խտրականությունը, բյուրոկրատիան և միջակությունը:

– Բնավորության ո՞ր հատկանիշներն եք արժևորում:

– Ազնվությունը, մեծահոգությունը, ճիշտ պահին ճիշտ որոշում ընդունելու կարողությունը:

– Մեծ նվաճումները մեծ ռիսկ են պարունակում, երբևէ այդպիսի ռիսկի գնացե՞լ եք:

– «Շանհայ» քառյակին միանալը:

– Վայրը, որը Ձեզ առավել ոգեշնչում է...

– «Արգելված քաղաքը» Պեկինում:

– Ասում են, յուրաքանչյուրս խենթության կրակը պետք է վառ պահենք մեր ներսում: Ո՞րն է Ձեր վերջին խենթությունը:

– Բելա Բարտոկի թիվ 6 կվարտետը յուրացնել և կատարել՝ մեկ օրում, ինչը բավականին խենթ գործ էր:

– Ունե՞ք ամբողջական պատասխան հարցին՝ «Ո՞վ եք դուք»:

– Աշխարհի շատ հասարակ քաղաքացի:

– Ձեր նշանաբանը:

– Մի անգամ ենք ապրում, ուստի՝ ապրե՛նք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում