ՊՆ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները
Կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները, մատնանշել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորել դիրքերի ավագներին։
Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։