Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Արամ Սարգսյանի համար էլ է պարզ, թե ով է տասնյակ հազար ձայներով պատգամավոր դառնալու իրական մեղավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեմոկրատական կուսակցությունն իր առջև նպատակ է դրել հասարակական վերահսկողություն իրականացնել նախընտրական այն խոստումների կատարման նկատմամբ, որոնք տրվել են ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի կողմից: Եվ եթե իրենց հաջողվի թմբիրից հանել ժողովրդին և բացատրել, որ 10 կամ 20 հազար դրամ ընտրակաշառքը մարդկանց ոչ միայն ոչինչ չի տալիս, այլև՝ ավելի է խորացնում քաղաքական կոռուպցիան, ապա կհամարեն, որ բավականին օգտակար գործ են արել:

«Մենք հասկանում ենք, որ առաջիկայում քաղաքական կյանքում որոշակի մեռյալ շրջան է սկսվելու, բայց նաև գտնում ենք, որ կուսակցությունը չի կարող մի կողմ քաշվել և որևէ գործողություն չիրականացնել: Ընդհակառակը նման իրավիճակներում կուսակցությունները պետք է շարունակեն գործել իրենց գաղափարախոսության և ծրագրերի շրջանակներում»,– ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գրանցված աղմկահարույց իրադարձություններից հետո Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված դեպքերը նրա կարծիքով բացարձակ անիմաստ խաղի է վերածվել: Եվ ինքնին հասկանալի է, որ այն, ինչ–որ կատարվում է այս ընտրությունների ժամանակ` ընտրություն համարելը բավականին անլուրջ կլինի:

«Առավել ևս, որ ես ընտրողի մոտ չեմ տեսնում այնպիսի ակտիվություն, որը կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ: Դրա փոխարեն «շոուներ» են կազմակերպում, որը չի կարելի քաղաքական գործընթաց համարել: Իմ կարծիքով, նախընտրական այս շրջանում ավելի շատ պետք է խոսվեր ռազմավարական ծրագրերի մասին, որը տեղի չունեցավ անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ էլ որևէ մեկը չէր ասում, որ պետք է համակարգը փոխվի, որպեսզի երկիրը փոխվի, այնպես էլ հիմա են ինչ–որ հատվածային երևույթների մասին բարձրաձայնում»,– ասաց կուսակցության առաջնորդը:

Դեմկուսի ղեկավարի կարծիքով կարևոր են նաև տարածաշրջանային զարգացումները, որոնք անպայման կապված են լինելու մեր երկրի անվտանգության հետ: Սրա մասին նույնպես հանրությունը պետք է տեղեկացված լինի, իսկ իշխանություններն ու հատկապես ՊՆ ու ԱԳՆ պետք է կարողանան ներկայացնել, թե Մերձավոր Արևելքում և հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի անվտանգության վրա:

«Շատ հնարավոր է, որ Սիրիային և Թուրքիային պատկանող տարածքներում ձևավորվի Քրդստանի հանրապետություն: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի սցենարներով են ընթանալու այդ գործընթացները: Կարևոր է նաև հասկանալ, թե մենք կարողանալո՞ւ ենք մասնակից լինել այդ գործընթացներին և այն կարողանալո՞ւ ենք ծառայեցնել մեր շահերին, թե կրկին լինելու ենք զոհերից մեկը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Հարցի մասին լռությունը կոտրելու համար կուսակցությունը պատրաստվում է լայն ֆորմատով քննարկում կազմակերպել պատկան մարմինների և վերլուծաբանների մասնակցությամբ: Դեմկուսը նաև առաջիկայում ձեռնամուխ կլինի նաև ռեյտինգային կոչվող ընտրակարգը վերացնելու և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու գործընթաց սկսելու հարցին, քանի որ Ա. Սարգսյանի կարծիքով այն խայտառակությունը, որը եղավ, անընդունելի է ոչ միայն իրենց, այլև այլ կուսակցությունների համար:

«Սահմանադրությունը, որը կեղծիքներով է ընդունվել, նույնպես անընդունելի փաստաթուղթ է մեզ համար և այն նույնպես պետք է վերանայվի: Ինչ վերաբերում է խորհրդարանի ներկա կազմին, ապա այն «անհայտ» մարդիկ, ովքեր տասնյակ հազարներով ձայներ են բերել և պատգամավոր են դարձել, ապա ինքնին հասկանալի է, թե ով էր իրականում այս ողջ խայտառակության մեղավորը»,– ասաց Ա. Սարգսյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում