Սահմանամերձ Կութ համայնքում կրակոցներ են լսվել
Երեկ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում կրակոցներ ձայներ լսեցինք, դուրս եկանք բակ տեսնենք, թե ինչ է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունի մարզի Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Հետո ոչ մի արձագանք, այդպես էլ չիմացանք ինչ էր, օդ են կրակել ինչ են արել, ոչ մի պատասխան չեղավ»,– հայտնեց նա և ասաց, որ դա ինքնաձիքի կրակոց չէր, այլ «ԴՇԿ»-ի։
«Մյուս գյուղացիներն էլ էին լսել, զանգեցին ասացին, ասացի հա ես էլ եմ լսել»,– հավելեց նա և նշեց, որ իրավիճակը ներկայումս հանդարտ է։
Ավելին․․․