Գեղարքունիքում ապօրինի զենք–զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։
Մասնավորապես, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։