Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին
Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ:
«ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,-նշեց ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու:
ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո:
Ավելին․․․