Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
Socity

Հայկս էսպես էլ չեկավ, իսկ պապիկը չդիմացավ Հայկի զոհվելու լուրին ու մահացավ հենց նրա հուղարկավորության օրը. նահատակված 18-ամյա Հայկ Թունյանի մասին պատմում է քույրը

Հայկի մարդ տեսակը բոլորն են սիրել ու սիրում, անսահման բարի, համեստ տղա, որը ցանկացած պահի օգնության կհասնի, եթե դու դրա կարիքը ունես։ Լուռ էր հիմնականում, շատախոսել չէր սիրում, անսահման ուշադիր էր հատկապես ընտանիքի նկատմամբ, իրենից երկու փոքր քույրերի համար ոչինչ չէր խնայում, շատ կապված էր պապի հետ, ցավոք, նա Հայկիս զոհվելու լուրին չդիմացավ ու մահացավ օրեր անց, հենց Հայկիս հողարկավորության օրը։ 44-օրյա Արցախյան պատերզմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 18-ամյա Հայկ Թունյանի մասին Tert.am-ին պատմեց հերոսի քույր Լիլիա Թունյանը:

Հայկը ծնվել է 2002 թվականի փետրվարի 6-ին Երևանում։ Ընտանիքում երեք երեխա են, միակ տղան  Հայկն է, որը հիմա ամենացավոտ փաստը քույրերին համար:

«Հայկի հետաքրքրությունները շատ էին ու անընդհատ փոփոխվող. հաճախել է և՛ կարատեի, և՛ ֆուտբոլի, և՛ լողի, բոլորն էլ իր մեծ կամքով ու ցանկությամբ։ Նշված բոլոր բնագավառներից էլ ունի մրցանակներ, մեդալներ»,- պատմում է քույրը:

Լիլիա Թունյանը նշում է, որ Հայկը ծառայությանը շատ-շատ էր ապասում, պարտքը կատարել էր ուզում, ասում էր՝ բա տղա եմ, պիտի ծառայեմ, բա ի՞նչ պիտի անեմ:

«Հայկս ընկերուհի չուներ, և դա ինչ-որ տեղ լավ է հիմա։ Պատերազմը երբ սկսվեց, 4 օր զանգ չեղավ եղբորիցս, անհանգիստ էինք շատ, հետո սպասված զանգը եղավ, ասաց՝ մեզ դիրքեր չեն տարել, մենք անտառում ենք, դուք հանգիստ եղեք: Միշտ սա էր ասում ու մեզ հանգստացնում, ինքը ևս միշտ շատ հանգիստ տոնով էր խոսում, խուճապ չկար ու դա էր մեզ հանգստացնում։ Մինչև վերջ էլ մեզ չասաց,որ առաջնագծում է եղել»,-ասում է Լիլիան:

Հերոսն ընտանիքին ամեն օր չէր զանգում, երկու-երեք օրը մեկ էր զանգում ու շատ կարճ խոսում: «Կարևոր բաներն ասում էր, մեզ «դուխ» էր տալիս ու անջատում: Երբ հանդիպելուց  էինք խոսում, ասում էր՝ ստեղ շատ հեռու ա, դուք չգաք, ես եմ գալու. էդպես էլ չեկավ, մենք իրեն բանակ ճանապարհելուց հետո էլ երբեք չտեսանք, կարանտին էր ու տեսակցություններն արգելված էին, ընդամենը մեկ նկար ունենք իրենից համազգեստով, դա էլ հրամանատարն էր ուղարկել:

Հայկիս վերջին զանգը հոկտեմբերի 29-ին եղավ, սովորականից ավելի ուրախ էր խոսում, ձայնագրությունն էլ կա վերջին խոսակցության, չգիտեմ ինչ զգացինք, որ հենց էդ զանգը ձայնագրեցինք, չգիտեմ: Հայկս երկու զենքի էր տիրապետում, չնայած որ ընդամենը 3 ամսվա ծառայող էր, մեկը՝ ПК (գնդացիր), մյուսը՝ նռնականետ.  զոհվելիս հենց սրանով է  եղել»,-պատմում է քույրը:

Ընտանիքին փոխանցել են, որ զորամասում Հայկին հենց «ПК-իստ Հայկո» էին կոչում ու այդպես էլ ճանաչում էին։

Պատերազմի նման ավարտի մասին խոսելիս՝ քույրն ասում է, որ պատկերն անսպասելի էր ու շատ հանելուկային բոլորի համար: «Ու, եթե Հայկս լիներ, հպարտ կլիներ մեր հերոս տղերքով, կասեր, որ կանք ու խաղաղ ենք մեր տղերքի շնորհիվ. և իրոք:  Հայկիս մարմինը դաշտից փորձել է դուրս բերել նրա ընկերը՝ Ռոբերտը Մկրտչյանը, ով ցավոք ճանապարհին ևս զոհվել է»:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 31-ին՝ դիպուկահարի կրակոցից,Մարտունի 2-ում:





Ավելին․․․