Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում է. ինչ է նա պատմել իրավապահներին
Armlur.am-ը գրում է.
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին` բացատրություն տալու:
Նշենք, որ սա կապված է օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում