Դատավորը կաշառք էր պահանջել ինքնիրավչության գործով
Pastinfo.am-ը գրում է.
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ի կողմից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը:
ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, գումարի չափն էլ կազմել է ընդամենը 600 ԱՄՆ դոլար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է ինքնիրավչության գործով անձին տուգանքի դատապարտելու համար պահանջված կաշառքին: Նշենք, որ ինքնիրավչության համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է նաև տուգանք։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում