Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for All
Legal

Կոտայքի մարզում գտնվող ռետորաններից մեկի աշխատակցին առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ կնոջ մտերմիկ հարաբերությունների և նշված աշխատակցի կողմից ռեստորանից 5 միլիոն դրամ գումար գողանալու մասին:

2019թ. հոկտեմբերի 2-ին՝ 18:30-ի սահմաններում, երիտասարդներն իրենց կողմից փաստացի շահագործվող, ռեստորանի սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենայով, բռնություն գործադրելով ռեստորանի հիշյալ աշխատակցի նկատմամբ, բացահայտ առևանգել են վերջինիս՝ նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու և պատժելու նպատակով:

Ճանապարհին երիտասարդները ավտոմեքենայի մեջ պարբերաբար ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին և պարտադրել խոստովանել սեփականատիրոջ կնոջ հետ մտերմիկ կապի և ռեստորանային համալիրից 5 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու հանգամանքները, որի ընթացքում, նրա դիմադրությունը կոտրելու նպատակով, իրենց հետ նախապես վերցված «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող կարաբինի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու և սպանելու սպառնալիքներ են տվել, կարաբինով և ատրճանակի բռնակով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ստանալով «խոստովանությունը»` նվաստացնելու և դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու նպատակով, երիտասարդներն  աշխատակցին ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող, օգնականի կողմից վարձակալած խոզաբուծարան, որտեղ վերջինս, զենքի գործադրման սպառնալիքով, այն է՝ ինքնաձիգից կղանքի հորի մեջ կրակելով, ստիպել է ռեստորանի աշխատակցին մտնել հորը. վախի ազդեցության տակ՝ նա ամբողջ մարմնով ստիպված ընկղմվել է հորում առկա կղանքի մեջ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ռեստորանի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս հորեղբոր տղային և ընկերոջը՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ավելին․․․