Հազվագյուտ կապույտ ալմաստը վաճառվել է ավելի քան 40 միլիոն դոլարով
Հարավաֆրիկյան Petra Diamonds հանքարդյունաբերական ընկերությունը 39.3 կարատ քաշով հազվագյուտ կապույտ ալմաստը վաճառել է ավելի քան 40 միլիոն դոլարով, հայտնում է Bloomberg-ը:
Այն դարձել է ամենաթանկարժեք ալմաստներից մեկը, որը երբևէ վաճառվել է համաշխարհային շուկայի ողջ ժամանակակից պատմության մեջ. քարի յուրաքանչյուր կարատի համար վճարվել է 1 միլիոն դոլարից ավելին:
Կապույտ ալմաստը ձեռք է բերել առաջատար արտադրող De Beers-ի և Diacore առևտրային ընկերության համատեղ ձեռնարկությունը, որը պատկանում է Ստեյնմեցընտանիքին:
Ավելին․․․