Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Քարոզարշավի ավարտը. դեպի լռության օր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտեցավ իր բնականոն ու տրամաբանական ավարտին։ Մայիսի 13–ը լռության օր է, և թերևս ժամանակն է ամփոփել ընտրություններին մասնակցող երեք ուժերի նախընտրական քարոզարշավը։

Սկսենք ավագանու ընտրություններին մասնակցող և ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի նորահայտ «Երկիր ծիրանի» կուսակցությունից։ Վերջինիս առաջնորդ և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ինչպես և սպասելի էր, քարոզարշավի ընթացքում ցուցաբերեց վաղուց արդեն հայտնի իռացիոնալ կեցվածք, որը որևէ աղերս չունի քաղաքական գործունեության հետ։ Փոստանջյանի՝ հեծանվային երթով մեկնարկած նախընտրական քարոզարշավը կարճ ժամանակում վերածվեց կաբրիոլետային քարոզարշավի։ Թերևս Փոստանջյանի համար հեծանվային մեկնարկից հետո պարզ դարձավ, որ կաբրիոլետը ավելի հարմար փոխադրամիջոց է։ Անշուշտ, սա այն առարկան չէ, որի համար կարելի է քննադատել Փոստանջյանին, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր նախընտրական քարոզարշավի ռազմավարությունն ու մարտավարությունը։ Սակայն «Երկիր ծիրանիի» պարագայում խնդիրը բոլորվին էլ կաբրիոլետային նորամուծությունները չէին, որոնք, ի դեպ, բոլորովին էլ նորույթ չէին, քանի որ դեռևս 2013 թվականի Երևանի ավագանում ընտրությունների ժամանակ «Բարև Երևան» դաշինքը, նույնանման կաբրիոլետային քարոզարշավ էր իրականացնում։ Խնդիրն այստեղ այն իռացիոնալ և որոշ դեպքերում ոչ ադեկվատ կեցվածքն էր, որ այս քաղաքական ուժը դրսևորեց ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այս քաղաքական ուժը չխորշեց անգամ քաղաքական գործընթացը հասցնել անձնավորման մակարդակի՝ այցելելով Ավան թաղամաս՝ քաղաքապետի տուն և անգամ պատահականորեն հանդիպելով Տարոն Մարգարյանի մորը: Այս երևույթն ինքնին տհաճ էր, քանի որ քաղաքական քննադատության և քարոզչության ու անձնականի միջև առկա է սահման, որը որևէ դեպքում չի կարելի և կոռեկտ չէ հատել: ԵԾ–ի քարոզարշավն աչքի ընկավ էքսցենտրիկ, էքստրեմալ ու երբեմն էլ անհասկանալի դրսևորումներով, պարբերաբար մամուլում հայտնվող մոսկվայաբնակ բիզնեսմեն, ոմն Ռուբեն Գրիգորյանի մեկ Զարուհու հետ կապ չունեցող հոդվածներով, մեկ էլ՝ ԵԾ–ն ֆինանսավորելու պատրաստակամությամբ: Ասել է թե՝ տղա է բերում Զարուհին երևանցիների վրա:

Իռացիոնալ դրսևորումները հասան իրենց գագաթնակետին, երբ այս քաղաքական ուժը այցելեց Անի. խոսքը վերաբերում է Թուրքիայի տարածքում գտնվող և պատմական Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիին և ոչ թե Անի կոչված Մարալիկին։ Դժվար է հասկանալ, թե այս քայլով ինչի էին ձգտում կամ ինչ էին ուզում ասել Փոստանջյանն ու ԵԾ–ն, սակայն, անկախ ամեն ինչից, նման զարգացումների պարագայում գուցե ավելի լավ կլիներ, որպեսզի Փոստանջյանը քաղաքապետի թեկնածու առաջադրվեր հենց Անիում, համենայնդեպս, հետաքրքիր կլիներ, իսկ Երևանն ու երևանցիները զերծ կմնային այս քաղաքական ուժի հետ առնչվելու փորձություններից։

Ոչ պակաս էքստրեմիզմով աչքի ընկավ նաև «Ելք» դաշինքի քարոզարշավը, որի կիզակետը դարձավ դաշինքի, այսպես կոչված, «ծրագրային» դրույթ դարձած «հետընտրական ընտրակաշառքը»: Մինչ այս էլ, սակայն, «Ելքն» աչքի ընկավ քաղաքական մրցապայքարում կոռեկտության ոտնահարումներով, քաղաքական մրցակիցներին գրեթե անձնական վիրավորանքների մակարդակի քննադատություններով ու պոպուլիզմով։ Իրատեսական նախընտրական ծրագրերի բացակայության պայմաններում, այս քաղաքական ուժը սկսեց հանդես գալ տարատեսակ խոստումներով, որոնք ընդգրկում էին մետրոպոլիտենի կայարանների ավելացումից մինչև «հետընտրական ընտրակաշառքի» ոլորտները, անգամ խոսք էին տալիս մաքրել ձյունը մինչև տեղումներ գալը: Միաժամանակ դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ, այս ուժը սկսեց տարօրինակ բարձրաձայնումներով խոսել քաղաքային տնտեսության այնպիսի խնդիրների մասին, որոնք ի սկզբանե հայտնի էին բոլորին, որոնց լուծման ուղղությամբ շարունակաբար կատարվում էին քայլեր։ Արդյունքում նման քննադատություններից մեկի առիթով Երևանի քաղաքապետարանը հարկադրված էր հանդես գալ ասֆալտապատման կարճ «դասընթաց–ուղեցույցի» հրապարակմամբ։ Սա իհարկե, չխանգարեց, որպեսզի այս ուժն ու նրա համակիրները համացանցը ողողեն պոպուլիստական և իրականության հետ կապ չունեցող հրապարակումներով և քննադատությամբ, որոնք, սակայն, մանրամասնորեն պաշտոնական և կոռեկտ հերքումներ ստացան։ Առանձնապես տպավորիչ չէր նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու տարօրինակ ակցիան՝ աղբի ֆոնի վրա սելֆիների տեսքով, որից հետո համացանցում հայտնվեցին տարբեր քաղաքների աղբի նկարներ՝ ինչ կլիներ, եթե, օրինակ, Նիկոլը դառնար Փարիզի, Լոնդոնի, Տոկիոյի քաղաքապետ:

Թերևս այս առումով ավելացնելու բան էլ չկա, քանի որ աղբ ման եկողը միշտ և ամենուր կարող էր այն գտնել, իսկ եթե նպատակը քաղաքի աղտոտվածությունը ցույց տալն էր, ապա այս առումով նույնպես ցույց տալու բան էլ չկար, քանի աղբահանությունը, ասֆալտապատումը և նման առօրեական աշխատանքները բնականոն ռիթմի մեջ են և շարունակական գործընթաց են: Թերևս անզեն աչքով էլ նկատելի է, որ առնվազն այս ենթակառուցվածքը հաջողությամբ գործում է:

Վերջապես, ինչ վերաբերում է գործող քաղաքապետի նախընտրական քարոզարշավին, ապա պետք է նշել, որ այն աչքի ընկավ ծրագրային մոեցումներով և հավասարակշռվածությամբ։ Գործող քաղաքապետը, չնայած քաղաքական մրցակիցների կողմից կատարվող տարբեր փորձերին, այդպես էլ սադրանքների չտրվեց և քարոզարշավի ընթացքում չհատեց անձնականի և քաղաքականի սահմանը՝ չնայած նրա օպոնենտները հաճախ գրեթե անձնական վիրավորանքների լեզվին էին դիմում։ Գործող քաղաքապետի նախընտրական քարոզարշավը աչքի ընկավ նաև զուտ մարդկային անմիջականությամբ և բակային հանդիպումներով, որոնք ինչ–որ տեղ նաև բնականոն գործընթացի մաս էին, քանի որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները Մարգարյանի գործունեության անբաժան մասն են եղել իր պաշտոնավարման տարիներին։ Այս ամենից զատ Երևանի բոլոր համայնքներում ունեցած 100–ից ավելի հանդիպումների ընթացքում գործող քաղաքապետ Մարգարյանը մանրամասնորեն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, ըստ էության, դուրս էր գալիս զուտ նախընտրական ծրագիր լինելու շրջանակներից և իրենից ներկայացնում էր քաղաքի և քաղաքային տնտեսության հետագա զարգացման նախագիծ։

Թերևս ընդհանուր գծերով այսպիսին էր ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը, սակայն ամեն դեպքում պետք է շեշտել, որ ցանկացած պարագայում ընտրությունը պատկանում է Երևան քաղաքի բնակիչներին, ուստի այս տեսանկյունից մեզ մնում է միայն ցանկանալ և ինչ–որ առումով կոչ անել երևանցիներին՝ իրենց վստահության քվեն տալ միայն իրենց կամքի մտոք։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում