Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 71, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 226 459 է, մահվան դեպքերինը՝ 5655
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 459-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4547 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:
Հուլիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1108 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5655-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 73 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 731, փաստացի բուժվողներինը՝ 3073: