Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում 52,8 % ձայնով հաղթում է նախագահին աջակցող կուսակցությունը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին աջակցող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների 52,8 տոկոսը և կկարողանա ինքնուրույն կառավարութուն կազմել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նախնական տվյալները ներկայացրել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100-ի մշակումից հետո:
Երկրորդ տեղը զբաղեցրել է կոմունիստների և սոցիալիստների դաշինքը` ստանալով ընտրողների ձայների 27,1 տոկոսը: Խորհրդարան է անցնելու նաև «Շոր» շրջանային կուսակցությունը, որը ստացել է 5,7 տոկոս ձայն: