Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում միայն մեկ հարց կա
ՀՀ կառավարությունը վաղը` հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում է Կառավորության պաշտոնական կայքէջը։
Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ: