Ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը ՍԴ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված. Սոս Հակոբյան
Կարծում եմ՝ ՍԴ-ում քննվող ընտրական վեճի (այլ հարցերի թվում) ամենակարևոր մասով, այն է՝ իշխող ուժի կողմից Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով պաշտպանվող ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը:
«Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում, ինչի արդյունքում ատելության խոսքը, սպառնալիքը և քաղաքական դիկտատուրան կդառնան պատմություն: