Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը Սահմանադրական դատարանը կշարունակի վաղը՝ 11:00-ից
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,- գրել է Թովմասյանը։