«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրի Հայկ Կոնջորյանի, փոխնախագահի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունները
Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ, ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրությունում։