Գունավոր մետաղների գներն աճել են՝ բացառությամբ կոբալտի․ LME
Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.57%-ով և կազմել 2488.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.91%-ով և կազմել 9475.50 դոլար, կապարի գինն աճել է 2.22%-ով և կազմել 2330.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.72%-ով և կազմել 18684.00 դոլար, անագի գինն աճել է 0.70%-ով և կազմել 31850.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.57%-ով և կազմել 2973.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.22%-ով և կազմել 41337.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50500.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: