Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է (Ֆոտո)
Երեկ երեկոյան ` ժամը 18-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը. տեղեկացնում է «Շանթ» հեռուստաընկերությունը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հավելյալ` «Հորիզոն»-ի թողարկումներում: