Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 34681.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 4358.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 14665.06 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
Ավելին․․․