ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սանը հաղթել է «Baltic Voice 2021» միջազգային մրցույթում
Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հաղթել է Լիտվայում հուլիսի 2-4-ն անցկացված «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթում և ստացել ոսկե «Grand Prix» մրցանակը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ կայքից, «Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով անցկացված «Baltic Voice 2021»-ին մասնակցել է ավելի քան 15 երկրի 120 մասնակից:
Ըստ աղբյուրի՝ Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, մրցույթում ներկայացրել է համաշխարհային հիթ հանդիսացող երգ և Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը։