Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Video

Երկու ամիս առաջ արդեն պարզ էր, որ տարին աննախադեպ երաշտային է լինելու, բայց որևէ քայլ չձեռնարկվեց. եթե հրատապ քայլեր չարվեն, մեզ աղետ է սպասվում. Գառնիկ Պետրոսյան (տեսանյութ)

Գյուղացու պահանջը միանգամայն արդարացի է, գյուղացին որևէ մեղք չունի, որ նման իրավիճակում է հայտնվել. մայիսից արդեն պարզ էր, որ տարին երաշտային է լինելու, ամբողջ հանրապետությունում տեղումներ չկային, ասվում էր, որ ապրիլի վերջից սկսած՝ աննախադեպ բարձր ջերմաստիճանային ռեժիմ է, նման բան տասնամյակներով չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Ահազանգը հնչեցվում էր ամիսներ առաջ, այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեին, մինչդեռ միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվեց ընդամենը մի քանի օր առաջ։ Արդեն ուշ է, նման հանձնաժողովներ պետք էր ստեղծել ամեն մարզում՝ ուսումնասիրելու իրավիճակը։ Եթե գործնական քայլեր չիրականացվեն, աղետալի հետևանքներ են լինելու»,- ասել է նախկին փոխնախարարը:

Ըստ Պետրոսյանի՝ Կառնուտի ջրամբարն աղետալի վիճակում է, Արփի լճից այնտեղ ջուր է բաց թողնվում, մինչդեռ ջրօգտագործողները ժամանակին ահազանգել են դրա թերլցման մասին. «Վաղ գարնանային ժամանակահատվածում ամբողջ ջուրն օգտագործվել է ՀԷԿ-երի կողմից և թափվել Ախուրյանի ջրամբար։ Կառավարման համակարգի ոչ կոմպետենտության արդյունքում անհասկանալի կանխատեսումներ են անում։ Նույն իրավիճակն ստեղծվեց Երևանյան լճում, ապրիլի վերջին այն օրերի ընթացքում գրեթե դատարկվեց, երևի կարծում էին՝ լուրջ հեղեղումներ կլինեն, սա ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է»:

Գյուղատնտեսի կարծիքով՝ Ախուրյանի ջրամբարում վերջին տասնամյակում ամենաքիչ ջուրն է հավաքվել, Թուրքիան էլ տևական ժամանակ է՝ այդ հատվածում նոր ջրամբարներ է կառուցում. «Այն ջրերը, որոնք Կարսի մարզից պիտի թափվեին Ախուրյանի ջրամբար կամ Արաքս, թուրքերը վերցնում են իրենց։ Նրանք արդյունավետորեն օգտագործում են իրենց հողատարածքները։ Ինչ վերաբերում է հնարավոր հետևանքներին, հացամթերքի դեֆիցիտ չի առաջանա, շուկան ճկուն արձագանքում է այս ամենին, ներմուծումը կավելանա, գներն էլ կաճեն, բայց խնդիրն այն է, որ մեր գյուղաբնակ ազգաբնակչության խնդիրները շատ սուր են, հետևանքները ծանր են լինելու»:

Գառնիկ Պետրոսյանի պնդմամբ՝ Սիսիանի տարածաշրջանը, որը հացահատիկի շտեմարան է, այսօր գարնանացան հացահատիկային մշակաբույսերի առումով աղետալի վիճակում է. «Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում գարնանացանի վիճակը շատ վատ է, համեմատաբար բարվոք է Լոռու մարզի վիճակը։ Անասնակերի աննկարագրելի պակաս է լինելու, հացահատիկը ներկրումով կկարգավորվի, իսկ անասնակերի՝ խոտի, ծղոտի խնդիրը շատ սուր է դրված։ Հիմա խոտի մեկ հակը, որը նախկինում այրում էին, առնվազն 500 դրամ է, երբեմն հասնում է 2000 դրամի»:

Ավելին․․․
Աղբյուր