Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը
Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Առուշ Առուշանյանն ասել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։