Սահմանադրական դատարանի անդամը 90 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը 90 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Արևիկ Պետրոսյանի հայտարարագրից տեսնում ենք, որ նա այնքան էլ շատ դրամական միջոցներ չունի: 2016 թ. սկզբին ունեցել է 3 միլիոն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 104 հազար դրամ և ստացվել 8 միլիոն 519 հազար և 905 հազար դրամ աշխատավարձերից, 124 հազար և 555 հազար դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված գումարից:
Պետրոսյանը սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010 թ., իսկ մինչ այդ եղել է Ազգային Ժողովի 4–րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում