14 մեղադրյալներից երկուսը մեղադրվել են սպանության համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայության երեկ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, գրված էր. «Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը... Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը»:
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 3–րդ մասով, 218–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով, 104–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ, 3–րդ և 11–րդ կետերով, 238–րդ հոդվածի 4–րդ մասի 1–ին և 2–րդ կետերով, 177–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 2–րդ կետերով,
Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 3–րդ մասով, 104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին, 2–րդ, 3–րդ և 11–րդ կետերով, 218–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով, և 238–րդ հոդվածի 4–րդ մասի 1–ին և 2–րդ կետով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում