Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. aravot.am
Շիրակի մարզի Բենիամին, Ազատանի, Գետք համայնքների բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Ազատան-Բենիամին հատվածը՝ Կառավարությունից պահանջելով կամ անհապաղ ոռոգման ջրով ապահովել կամ փոխհատուցում տալ իրենց, տեղեկացնում է Aravot.am–ը։
Նրանք պնդում են, որ նախորդ շաբաթվա բողոքի ցույցից հետո խնդիրը լուծում չի ստացել, իրենց պահանջը չի բավարարվել: