Էստոնիայի նախագահի թեկնածուն Ռուսաստանից պահանջել է վերադարձնել «օկուպացված» տարածքները
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության համագումարը կիրակի որպես հանրապետության նախագահի պաշտոնական թեկնածու հաստատել է խորհրդարանի նախկին խոսնակ Հեն Պելլուասին, որը դեմ է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրին և պահանջում է վերադարձնել այսպես կոչված «բռնակցված տարածքները», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համագումարում իր ելույթում Պելլուասը կրկին դեմ է հանդես եկել Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրի վավերացմանը` հայտարարելով, որ 101 տարի առաջ կնքված Տարտուի խաղաղության պայմանագիրը և դրանում նշված պետական սահմանը ուժի մեջ են:
«Կարիք և պատճառ չկա օրինականացնելու Պեչորայի և Նարվայից այն կողմ գտնվող տարածքների հանցավոր օկուպացիան», - ասել է Պելլուասը:
1920 թվականին Էստոնիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Տարտուի խաղաղության պայմանագրի համաձայն` Էստոնիային են անցել Պսկովի նահանգի մի մասը (այժմ ՝ Պսկովի շրջանի Պեչորա շրջան) և Նարվայի աջ ափին գտնվող տարածքը (այժմ ՝ Լենինգրադի մարզի տարածք): 1944-ին այս տարածքները վերադարձվել են ՌՍՖՍՀ-ին:
Ավելին․․․