Հետպատերազմական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա. քաղաքագետ
Ռուսական կողմը շարունակում է միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև նաև Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո: Այս մասին Вестник Кавказа պարբերականի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձն ու Երևանի կողմից ականապատման քարտեզների տրամադրումը Բաքվին:
Քաղաքագետը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է պատերազմի ժամանակ հանդես եկել որպես միջնորդական առաքելություն իրականացնող կողմ: «Նույն առաքելության շրջանակում Մոսկվայի միջնորդությամբ ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը»,- ընդգծել է փորձագետը:
Ավելին․․․