ՌԴ-ում ուղղաթիռը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ընկել է դաշտի կենտրոնում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրված Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին ուղղաթիռ է ընկել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Մի-2 ուղղաթիռը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել: Ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է LIFE SHOT տելեգրամյան ալիքում: Նշվում է, որ ինքնաթիռի խցիկում մեկ օդաչու է եղել: Վերջինս չի տուժել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: