Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, տասնյակ մարդիկ փրկվել են
Ֆիլիպինների հարավային շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 45-ի: Այս մասին փոխանցում է BBC News-ն՝ հայտնելով, որ մի քանի տասնյակ մարդիկ ողջ են դուրս բերվել ավիավթարի վայրից:
Ջոլո կղզում կործանված ինքնաթիռն ավելի քան 90 մարդու էր տեղափոխում, որոնց մեծամասնությունը՝ զինվորականներ: Զոհերի թվում ևս մեծամասնությունը զինվորական անձնակազմից է: Բացի այդ, երեք քաղաքացիական անձ է զոհվել դեպքի վայրում: