Վստահ եմ՝ շուտով կլսենք երևանյան պատանի մարզիկների նոր հաղթանակների մասին. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Արդեն երրորդ տարին է իրականացնում ենք համայնքային ենթակայության մարզական դպրոցներին նոր և միջազգային չափանիշներին համապատասխանող մարզական գույքի տրամադրման ծրագիրը։
Այս նախաձեռնությամբ մեր պատանի մարզիկներին ապահովում ենք մարզվելու և զարգանալու, իսկ մարզիչներին՝ աշխատանքային բարելավված պայմաններով։
Մի քանի օր առաջ, շրջայցիս ընթացքում ծանոթացա մարզագույքի նոր խմբաքանակին: Տեսնելով միջոցառմանը ներկա մեր պատանիների խանդավառ ու նոր գույքը փորձարկելու անհամբերությաբ լցված հայացքները, վստահաբար կարող եմ ասել, որ մեր ջանքերը չեն անցնի ապարդյուն և շուտով կլսենք երևանյան պատանի մարզիկների նոր հաղթանակների մասին։