5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների համաձայն ՝ Մեքսիկայի ափերի մոտ 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 05.45-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Պուերտո Վալարտա քաղաքից 108 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախը եղել է 40 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելին․․․