Տաջիկստանում սահմանվել է չափահաս բնակչության՝ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում
Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են երկրի 18-ից բարձր տարիքի բոլոր բնակիչների պարտադիր պատվաստման մասին: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել են երկրի հակահամաճարակաբանական միջոցառումների հանրապետական շտաբից:
Հաղորդվում է, որ ներկա պահին երկրի բնակիչները կարող են պատվաստվել անգլո-շվեդական AstraZeneca ընկերության, հնդկական արտադրության և չինական CoronaVac դեղամիջոցներով:
Շտաբից հայտնել են, որ պատվաստումն իրականացվելու է անվճար հիմունքով: Պատվաստվելու համար բնակիչները պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ տեղական բուժհաստատություն:
Ավելին․․․