Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է Սև ծովում անվտանգության ապահովման հարցում ՆԱՏՕ-ի դերը
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերություններին:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ:
Ավելին․․․