Տավուշում մենք անկլավներ չունենք, այդ հարցը լուծված է․ Հովիկ Աղազարյան
Ես վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու, ՍԴ դիմելու որևէ նախադրյալ չկա։ Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը այն խորությամբ, որ կար, կարծում եմ, լուծեցինք։ Այս մասին ԱԺ-ում Tert․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ ավելի քիչ ժամանակ՝ 1 կամ 2 տարի։ Եթե մենք չարդարացնենք այդ սպասելիքները, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Այս իրականության մեջ դժվար է այնպիսի քաղաքականություն վարել, որ հանրության մեծամասնությունը գոհ լինի։ Բայց վստահ եմ, որ մենք այդ սպասելիքները կիրականցնենք»,- ասաց նա։