Սուրիկ Խաչատրյանին չենք կարոտի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թվում էր, թե մարզպետափոխությունից հետո Սյունիքի մարզը վերջնականապես կլիսկայաթափվի և մարզը դուրս կգա Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունից, սակայն իշխանությունները համառորեն չեն ցանկանում հրաժարվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից: Դե ՀՀԿ–ին էլ կարելի է հասկանալ, ուրիշ ով, քան քրեական անցյալով մարդիկ կկարողանան հաղթանակ ապահովել 0–ից մեկի միջակայքում վարկանիշ ունեցող կուսակցության համար:
Եվ այսպես, Փաստի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանը ընդգրկվելու է Սյունիքի ՀՀԿ ռեյտինգային ցուցակներում` անկասկած այդ մարզում ունենալով ընտրվելու ամենաբարձր շանսը: Հայրենի իշխանությունների ջանքերով, փաստորեն, մեր հերոսներին կարոտելու հնարավորություն չենք ունենա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: