Մեղրու քաղաքապետի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով առավոտից հարցաքննության են հրավիրվում համայնքապետարանի աշխատակիցներին. Ռոբերտ Հայրապետյան
«Հայաստան» դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են։ Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված պատասխաններ, և աճուրդներն իրականացվել են օրինական, 6-րդ վարչության աշխատակիցները հարցաքննության են հրավիրել աճուրդով հող գնած քաղաքացիներից մեկին, ստորագրման ներկայացրել ցուցմունք, որի վերջին մասը ցուցմունք տվողի կողմից չի թելադրվել, և երբ վերջինս հրաժարվել է ստորագրել կեղծված հարցաքննության տակ, մեկ և ավել անգամ ապտակել են նրան։