Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Video

Դա պետք է անել հենց այսօրվանից. Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի:

Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն և հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարևոր են:

Նաև ի՞նչ առանձնահատկություն կա այսօրվա իրադրության մեջ. բյուջետային իմաստով մենք գտնվում ենք տարվա կեսին, բայց քաղաքական իմաստով շուտով սկսվելու է նոր տարին և նոր ժամանակաշրջանը, որի հետ կապված հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է ևս մեկ թեմա, որին պետք է կառավարությունը եթե ոչ այսօր, ապա հետագայում անդրադառնա: «Խոսքը վերաբերում է մեր պետական գնումների համակարգի կատարելագործմանը, որի ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց այստեղ պետք է մտածենք նաև, թե էլ ինչ բարեփոխումներ կան, որոնք պետական գնումների համակարգը կդարձնեն հնարավորինս արդյունավետ: Որովհետև եթե խոսում ենք ծախսային հատվածի արդյունավետության մասին, առաջին հերթին խոսում ենք գնումների համակարգի արդյունավետության մասին: Ինչքանո՞վ է մոբիլ այդ գնումների համակարգը, ինչքանո՞վ է արդյունավետ և ինչքանո՞վ համահունչ այն քաղաքական խնդիրների հետ, որոնք ձևակերպել ենք: Եվ այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ունենանք՝ գործընթացներն ավելի օպերատիվ ձևով կազմակերպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախկինում խոսվել է գլխավոր կապալառուի ինստիտուտի ներդրման մասին, որը հնարավորություն կտա շատ դեպքերում կայացնել արագ որոշումներ և իրականացնել դրանք ավելի արագ, քան նախատեսվում էր:

«Այլ խնդիրներ ունենք ծախսերի իրականացման ոլորտում: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընկերություններ, որոնք այդ թեմաների մեջ մասնագիտացած են: Օրինակ, ես նախորդ օրը մարզերից մեկում մի իրավիճակի բախվեցի, երբ դպրոցի շինարարության մրցույթ է հայտարարաված, ֆինանսավորումը կա, նախագիծը կա, և արդեն, եթե չեմ սխալվում, երկու տարի դատական քաշքշուկ է տեղի ունենում: Այսինքն՝ սահմանամերձ գյուղում, երբ դպրոցը պետք է արդեն կառուցված, շահագործման հանձնված լիներ, և գործող դպրոցը, ըստ էության, ավերակ վիճակում է, հիմա գյուղը, երեխաները տուժում են այն պատճառով, որ մրցույթին մասնակից երկու ընկերություններ դատական պրոցես են հարուցել, և շահագործման պլանավորված բոլոր ժամկետներն ավարտվել են ու դեռ հայտնի չէ, թե դպրոցը երբ կկառուցվի:

Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է մեխանիզմ ունենանք կամ օրենսդրական, քաղաքական որոշակի կարգավորումներ անենք, որովհետև այդ գյուղի երեխաներին պետք է բացատրենք՝ ինչպե՞ս է, որ նախագիծը կա, ֆինանսավորումը կա, մրցույթը հայտարարաված է, հաղթողը կա, իսկ դպրոցը չի կառուցվում: Եվ եթե միջոցներ չձեռնարկենք, հնարավոր է՝ առաջիկա երևի 3-4 տարում չկառուցենք: Այնպես որ այսպիսի հարցեր կան, և այս հարցերում մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Պետք է կայացնենք որոշումներ, և այդ որոշումների արդյունքում մեր ծախսային հատվածը դարձնենք ավելի արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Ավելին․․․