Կանդինսկու կտավը լոնդոնյան աճուրդում վաճառվել է 29 մլն դոլարով
Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու (1866-1944) կտավը, որը ավելի քան մեկ դար անձնական հավաքածուի մաս է կազմել, վաճառվել է Sotheby's-ի աճուրդում 21,2 մլն ֆունտ ստերլինգով (29.4 մլն դոլար): Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ժամանակակից արվեստի գործերի աճուրդը կայացել է երեքշաբթի Լոնդոնում:
Կտավը, որը ստացել է Умиротворенные напряженности անվանումը, նախապես գնահատվել էր 18-25 մլն ֆունտ ստերլինգ ($25-35 մլն): Կանդինսկու գործերի համար վաճառքի ռեկորդ է սահմանել «Սպիտակ գծերով կտավը» (Bild mit weissen linien), որը Sotheby's-ի աճուրդով վաճառվել է 33 մլն ֆունտով:
Այսօր վաճառված ստեղծագործությունը նկարիչը պատկերել էր 1937 թվականին: Այն ձեռք էր բերել նկարչի ընկերը՝ ամերիկացի բարերար Սոլոմոն Գուգենհայմը: Նյու Յորքի Գուգենհայմի արվեստի թանգարանում Կանդիսնկու մոտ 150 գործ է պահվում: