«Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները
Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կուբիզմի հիմնադիր, իսպանացի նկարիչ Պիկասոյի հայտնի՝ «Կնոջ գլուխ» կտավը, որը 2012 թվականին գողացվել էր Հունաստանի ազգային պատկերասրահից՝ հոլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի վրձնին պատկանող «Հողմաղացը» կտավի հետ միասին, հայտնում է Greek City Times թերթը։
Պիկասոյի հայտնի «Կնոջ գլուխ» կտավը ստեղծվել է1939 թվականին: 1949 թվականին նկարիչն այն անձամբ նվիրել է հույն ժողովրդին՝ գերմանական օկուպացիայի ընթացքում նրանց խիզախ դիմադրության համար։
Երկու կտավների գողության մեղադրանքով ձերբակալվել է 49-ամյա հույն տղամարդ։ Այս նկարների գողությունն անվանում էին «դարի գողություն»: Պիկասոյի նկարը գնահատվում է 20 մլն եվրո:
Հայտնաբերված 2 կտավներից բացի՝ գողացվել էր նաև իտալացի նկարիչ Գուիլիելմո Կացիայի կտավներից մեկը, որի մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել։
Թերթը հիշեցրել է, որ կտավների գողությունն արվել է 2012 թվականի հունվարի 9-ին՝ 2 անձանց կողմից, որոնցից մեկն Ազգային պատկերասրահի ալյումինե դուռը կոտրելով ներս է մտել, շրջանակներից հանել կտավներն ու տարել։
Ավելին․․․