Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է փոխարինելու Հայկ Մարությանին. Նա հայտնի գործարար է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բացահայտ սկսել են աշխատել Երեւանի քաղաքապետ Հայկ մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն ներում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն` իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա` սպասել եւս մեկ տարի եւ Երեւանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հասնելով նրան, որ Մարությանն ինքնակամ հրաժարական տա: