Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ կանանց «գզվռտոցի» մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջերս թեժ խոսակցություններ գնացին այն մասին, որ ՀՀԿ–ի ներսում կանայք «գզվռտվում» ու «իրար մազ են փետում» գալիք խորհրդարանում տեղ ունենալու համար:
Թեմայի շուրջ «Փաստը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով հերքեց տեղեկությունները՝ ասելով, որ ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ խաղաղ է:
«Որևէ գզվռտոց չկա... խնդրում եմ էլի այդ բառապաշարը պահեք կամ վերադարձրեք այն մարդկանց, ովքեր այդ բառապաշարով, այդ խնդիրներով, այդ ձևաչափով պայքարի մեջ են: Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ կանանց մեջ բացառապես գոյություն չունի ո՛չ քննարկում, ո՛չ խոսակցություն, ո՛չ էլ գզվռտոց»,– ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ կանանց՝ հաջորդ խորհրդարանում լինելու հավանականությունը կախված է խորհրդարանում նրանց աշխատելու ձևից:
«Դա կախված է նրանց աշխատանքից, ոճից ու ձևից, որով նրանք հանդես են եկել այս տարիների ընթացքում: Մեր կուսակցությունը որոշումներ կայացնում է բացառապես այդ հիմքով, որևէ այլ քննարկում, բառակապակցություն չի կարող լինել այս գործընթացի վերաբերյալ»,– ասաց նա:
Հարցին՝ արդյոք բավարա՞ր եք համարում ՀՀԿ կանանց այս տարիների աշխատանքը, պատրա՞ստ եք ևս մեկ անգամ նրանց մանդատ վստահելու, Հ. Նաղդալյանը չպատասխանեց: «Ի սեր Աստծո, ինձ մարդ է սպասում»,– ասաց ու հեռացավ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: