Պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց. բժիշկ (տեսանյութ)
Պատերազմի խելագարությունից հետո պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց: Այս մասին այսօր ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն Արմեն Չարչյանի բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր բժիկշկները ՀՔԾ-ի դիմաց ենք՝ պահանջելով արդարություն և ազատություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:
Նշենք, որ պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։
Ըստ իրավապահների՝ Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանը չի ընդունում մեղադրանքը:
«Արմեն Չարչյանի կալանավորումն ազդում է կենտրոնի ընդհանուր գործընթացին, չի կարող չազդել»,-ասաց բժիշկը, սակայն շեշտեց, որ հիվանդներին սպասարկում են, վիրահատություններ իրականացվում են, և կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, սակայն խնդիրն անհանգիստ մթնոլորտն է:
Դիմելով ՀՔԾ պետին՝ բժիշկը նշեց, որ դեռ հավատում են, որ մեր երկիրը ժողովրդավար է և որ արդարությունն է հաղթելու:
Սահակյանը նշեց, որ նամակներ են հանձնել նաև Դատախազություն և պատրաստ են բոլոր հաստատություններ դիմել արդարության հասնելու համար: