Կորսված հայրենիք, մաս 2. Քաշաթաղ (տեսանյութ)
«Կորսված հայրենիք» շարքի հերթական ռեպորտաժը Քաշաթաղի մասին է:
Պատմական Սյունիք աշխարհի Աղահեճք գավառը հայաթափվել էր դեռ 18-րդ դարում: 90-ականներին սկսված հողահավաքի արդյունքում շուրջ 200 տարի անց Քաշաթաղում կրկին հայեր վերաբնակեցվեցին:
Հայրենադարձման բավականին հաջողված, միևնույն ժամանակ խայտաբղետ օրինակ էր Քաշաթաղը: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, որը ինքն էլ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից տեղահանվածներից է, պատմում է, որ արդեն սկսել էին այդ յուրատեսակ ֆենոմենի ուսումնասիրությունը, որը կարող է հիմք հանդիսանալ այս փորձը Հայաստանի մյուս տարածքներում կիրառելու համար:
Քաշաթաղի կորստով մենք կորցրինք առաջին հերթին մեր ռազմավարական ու անվտանգային խորությունն ու տնտեսական անվտանգությունը: Հայաստանի բազմաթիվ բնակիչներ բառացիորեն զրկվեցին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից:
Ըստ քաղաքագետ Էդգար Էլբակյանի՝ սկսած Արտաշես 1-ի ժամանակներից հայերը երբեք բնակության այսքան փոքր տարածք չեն զբաղեցրել: Հիմա մնում է սպասել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելին․․․
Աղբյուր